Մատչելիության հղումներ

logo-print

Լավրով․ «Եվրասիականին միանալու պաշտոնական առաջարկ Ադրբեջանը չի ստացել»


Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների համատեղ ասուլիսը Բաքվում, 18-ը հունիսի, 2014թ․

Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների համատեղ ասուլիսը Բաքվում, 18-ը հունիսի, 2014թ․

Ռուսաստանի արտգործնախարարը Բաքվում քննարկում է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդիրը:

Հայաստանը նախկինում էլ հայտարարել է, որ ինտեգրացիոն գործընթացներին մասնակցում է ՄԱԿ-ի կողմից ճանաչված սահմանների շրջանակներում, նույնը տեղի կունենա նաև Եվրասիական տնտեսական միության դեպքում։ Այդ մասին երեքշաբթի օրը Բաքվում հայտարարել է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովը:

Լավրովի Ադրբեջան այցի նախօրեին փորձագետները համոզմունք էին հայտնում, որ այցի հիմնական նպատակն է համոզել Ադրբեջանին՝ միանալ Եվրասիական միությանը։ Ադրբեջանցի պաշտոնակից Էլմար Մամեդյարովի հետ հանդիպմանը հետևած ասուլիսի ժամանակ Լավրովը այս կապակցությամբ հայտարարել է, որ Եվրասիական միությանը միանալու պաշտոնական առաջարկ Ադրբեջանը չի ստացել, սակայն Մոսկվան միշտ ուրախ է, երբ իր գործընկերները Եվրասիական միության հանդեպ հետաքրքրություն են դրսևորում։

Ադրբեջանցի գործընկերոջ հետ բանակցությունները Ռուսաստանի արտգործնախարարը օգտակար է գնահատել և նույնիսկ հավելել է, որ ամենաակտիվ շփումները վերջին ժամանակաշրջանում կայացել են հենց ադրբեջանցի պաշտոոնյաների հետ։

Երկու երկրների արտգործնախարարները քննարկել են և՛ երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցեր, և՛ տարածաշրջանային խնդիրներ՝ Սիրիայից մինչև Իրան, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը։

Էլմար Մամեդյարովն այսօր ասել է, որ սպասում են Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հնարավոր հանդիպման ժամկետի վերաբերյալ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի առաջարկին։

Լավրովին այսօր պետք է ընդունի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

Իսկ առաջիկայում՝ մինչև այս ամսվա վերջ, Բաքու կայցելեն նաև Ռուսաստանի Պետդումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինը և փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG