Մատչելիության հղումներ

Սուլոցներ ու «ամոթ» վանկարկումներ Ազգային ժողովի մոտ


Պարտադիր կուտակայինի դեմ բողոքի ակցիա Երևանում, մարտ, 2014թ․
Պարտադիր կուտակայինի դեմ բողոքի ակցիա Երևանում, մարտ, 2014թ․
«Դ!եմ եմ» նախաձեռնության անդամներն ու նրանց սատարող քաղաքացիներն այս պահին Ազգային ժողովի շենքի դիմաց սուլոցներով ու «ամոթ» վանկարկումներով դիմավորում ու ճանապարհում են խորհրդարանական մեծամասնության՝ Հանրապետական խմբակցության պատգամավորներին ու աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին։

Այսօր Ազգայի ժողովի արտահերթ նիստում քննարկվում է կուտակային կենսաթոշակների մասին օրենքում կառավարության կողմից առաջարկվող փոփոխությունների նախագիծը, որը նախաձեռնությունը անընդունելի է համարում:

«Դ!եմ եմ» նախաձեռնության անդամներն ասում են՝ թեև մասնավոր սեկտորի հարցը ժամանակավորապես լուծվել է, սակայն պայքարելու են այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանում չեն դադարել գործել հակասահմանադրական օրենքները։ Իսկ նախագծի ընդունման դեպքում նրանք չեն բացառում, որ կդիմեն միջազգային կառույցներ։


Անուշ Մկրտչյան

Մանրամասները՝ քիչ անց:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG