Մատչելիության հղումներ

logo-print

Պորոշենկոն հայտարարեց Ուկրաինայի արևելքում հրադադարի մասին


Ուկրաինա - Ուղեփակոց Սլովյանսկի մոտ, 16-ը հունիսի, 2014թ․

Ուկրաինա - Ուղեփակոց Սլովյանսկի մոտ, 16-ը հունիսի, 2014թ․

Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն այսօր հայտարարել է երկրի արևելքում կրակի ժամանակավոր դադարեցման մասին:

Պորոշենկոյի խոսքով՝ կրակը կարճ ժամանակով է դադարեցվելու: Այդ ընթացքում գրոհայինները պետք է վայր դնեն զենքերը, և տարածաշրջանում պետք է կարգուկանոն հաստատվի։ Ուկրաինայի նախագահը խոստացել է պատժամիջոցներ չկիրառել բոլոր նրանց նկատմամբ, ովքեր վայր կդնեն զենքերը և ովքեր ծանր հանցագործություններ չեն կատարել:

«Հիմա մենք մանրակրկիտ նախապատրաստվում ենք իմ հայտարարած խաղաղարար նախագծի իրականացմանը: Այդ նախագծի առանցքային տարրը պետական սահմանի փակումն է: Մեծ վտանգ կա, որ կրակի դադարեցման ռեժիմից կօգտվեն հանցագործները», - «Ինտերֆաքս» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ասել է Պորոշենկոն:

Ավելի վաղ Ուկրաինայի նախագահը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ հեռախոսազրույցում Արևմուտքից և ԱՄՆ-ից օգնություն է խնդրել պետական սահմանի նկատմամբ վերահսկողությունն ուժեղացնելու համար: Մասնավորապես, խոսքը վերաբերում է 10-կիլոմետրանոց բուֆերային գոտի ստեղծելուն:

Հիշեցնենք նաև, որ երեկ կայացել է Ուկրաինայի և Ռուսաստանի նախագահների հեռախոսազրույցը, որի ժամանակ քննարկվել է Արևելյան Ուկրաինայում հրադադարի հնարավորությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG