Մատչելիության հղումներ

Հայաստանի հյուպատոսը հանդիպել է Հալեպի նահանգապետի հետ


Երեկ Հալեպում Հայաստանի գլխավոր հյուպատոս Տիգրան Գևորգյանը հանդիպում է ունեցել Հալեպի նահանգապետ Մոհամադ Վահիդ Աքքադի հետ:

Շնորհավորելով Գևորգյանին Հալեպում Հայաստանի գլխավոր հյուպատոսի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ` Հալեպի նահանգապետը հաջողություն է մաղթել նրան իր գործունության մեջ:

Հայաստանցի դիվանագետը կարևորել է գլխավոր հյուպատոսության և նահանգային իշխանությունների միջև ավանդաբար արդյունավետ համագործակցության շարունակությունը:

Կողմերը մտքեր են փոխանակել Սիրիայում առկա իրադրության, նահանգի սոցիալ-տնտեսական խնդիրների և դրանց լուծման ուղիների վերաբերյալ:

Ընդգծելով Սիրիայի հասարակական կյանքում հայ համայնքի ունեցած կարևորագույն դերակատարությունը` զրուցակիցներն անդրադարձել են ստեղծված իրավիճակում Հալեպի հայության առջև ծառացած խնդիրներին:

Մոհամադ Վահիդ Աքքադը Տիգրան Գևորգյանին է ներկայացրել նաև նահանգի հումանիտար իրադրության բարելավման նպատակով իրականացվող քայլերը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG