Մատչելիության հղումներ

Բրազիլիան և Մեքսիկան ոչ-ոքի ավարտեցին հանդիպումը


Բրազիլիա - Դրվագ Բրազիլիա - Մեքսիկա հանդիպումից, 17-ը հունիսի, 2014թ․
Բրազիլիա - Դրվագ Բրազիլիա - Մեքսիկա հանդիպումից, 17-ը հունիսի, 2014թ․
Բրազիլիայում անցկացվող ֆուտբոլի աշխարհի առաջնությունում երեկ Բրազիլիա - Մեքսիկա հանդիպմամբ մեկնարկեցին խմբային մրցաշարի երկրորդ տուրի խաղերը:

Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 0:0, և երկու թիմերը շարունակում են գլխավորել A խմբի մրցաշարային աղյուսակը:

Միաժամանակ, առաջին խաղերը կայացան H խմբում, որտեղ Բելգիայի հավաքականը 2:1 հաշվով առավելության հասավ Ալժիրի նկատմամբ, իսկ Ռուսաստան - Հարավային Կորեա հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 1:1 հաշվով:

Այս խմբի առաջատարը դարձավ Բելգիան՝ 3 միավորով, որին 1-ական միավորով հաջորդում են Ռուսաստանը և Հարավային Կորեան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG