Մատչելիության հղումներ

Հայաստանի նախագահը մեկնում է Վրաստան


Հայաստանի և Վրաստանի նախագահների համատեղ ասուլիսը Երևանում, 27-ը փետրվարի, 2014թ․
Հայաստանի և Վրաստանի նախագահների համատեղ ասուլիսը Երևանում, 27-ը փետրվարի, 2014թ․
Նախագահ Սերժ Սարգսյանը այսօր պաշտոնական այցով մեկնում է Վրաստան, որտեղ հանդիպումներ կունենա երկրի բարձրագույն ղեկավարության հետ:

Այցի շրջանակներում նախատեսված է Սերժ Սարգսյանի առանձնազրույցը Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի հետ, որին կհաջորդեն երկու երկրների պաշտոնական պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված կազմով բանակցությունները և հայ - վրացական համագործակցության խորացմանն ու զարգացմանն ուղղված փաստաթղթերի ստորագրման արարողությունը: Նախագահները բանակցությունների արդյունքները կամփոփեն զանգվածային լրատվամիջոցների առջև համատեղ հայտարարությամբ:

Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ Սերժ Սարգսյանը հանդիպումներ կունենա նաև Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուպաշվիլիի և վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ:

Վրաստանի մայրաքաղաքում Հայաստանի նախագահը կայցելի Հերոսների հրապարակ և ծաղկեպսակ կդնի հուշակոթողին:

Սերժ Սարգսյանը Թբիլիսիի Շոթա Ռուսթավելիի անվան պետական ակադեմիական թատրոնում ներկա կգտնվի Սայաթ-Նովայի 300-ամյակին նվիրված գալա համերգին ևս:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG