Մատչելիության հղումներ

Ուկրաինայի իրավապահների կողմից ավելի քան 80 անջատական է սպանվել


Ուկրաինա - Ռուսամետ անջատականները ռուս - ուկրաինական սահմանի Դոլժանսկի անցակետում, Լուգանսկի մարզ, հունիս, 2014թ․

Ուկրաինա - Ռուսամետ անջատականները ռուս - ուկրաինական սահմանի Դոլժանսկի անցակետում, Լուգանսկի մարզ, հունիս, 2014թ․

Ուկրաինայի արևելյան շրջաններում վերջին մեկ օրվա ընթացքում Ուկրաինայի իրավապահ մարմինների կողմից ավելի քան 80 անջատական է սպանվել։ Այս մասին հաղորդում է ուկրաինական ՈւՆԻԱՆ լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Ուկրաինայի ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդի տեղեկատվական կենտրոնի ներկայացուցիչ Վլադիմիր Չեպովոյին։

Չեպովոյը նաև նշել է, որ ուժայինները հարված են հասցրել Լուգանսկի Ալեքսանդրովսկ շրջանում տեղակայված անջատականների միացյալ բազային, որտեղ ավելի քան 200 մարդ է գտնվել՝ զինամթերքով ու ծանր տեխնիկայով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG