Մատչելիության հղումներ

Ուկրաինական ուժերը 125 զոհ են տվել


Ուկրաինա - Ռուսամետ անջատականները ռազմամթերք են փնտրում Իլ-76 օդանավի կործանման վայրում, Լուգանսկ, 14-ը հունիսի, 2014թ.
Ուկրաինա - Ռուսամետ անջատականները ռազմամթերք են փնտրում Իլ-76 օդանավի կործանման վայրում, Լուգանսկ, 14-ը հունիսի, 2014թ.
Ուկրաինայի առաջին փոխվարչապետ Վիտալի Յարեման ասել է, որ երկրի արևելքում ռուսամետ անջատականների դեմ «հակաահաբեկչական գործողությունները» սկսվելուց ի վեր երկրի անվտանգության ուժերը 125 զոհ են տվել, այդ թվում՝ զինվորականներ, ոստիկաններ, սահմանապահներ և անվտանգության ծառայության աշխատակիցներ:

Միայն հունիսի 14-ին ուկրաինական բանակը կորցրեց 49 զինծառայող, երբ անջատականները խփեցին Լուգանսկի օդանավակայանում վայրէջք կատարող ռազմական տրանսպորտային օդանավը:

Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Անդրեյ Պարուբին հայտարարել է, որ Դոնեցկում ու Լուգանսկում 15 հազարից մինչև 20 հազար «զինված ահաբեկիչ կա, որոնց կեսից ավելին եկել է Ռուսաստանից»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG