Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը կայցելի Վրաստան


Հայաստանի և Վրաստանի նախագահների հանդիպումը Պրահայում, 24-ը ապրիլի, 2014թ․
Հայաստանի և Վրաստանի նախագահների հանդիպումը Պրահայում, 24-ը ապրիլի, 2014թ․
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 18-19-ը պաշտոնական այց կկատարի Վրաստան: Այդ մասին տեղեկացնում է «Ռեգնում» լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Վրաստանի նախագահի աշխատակազմը:

Ըստ հաղորդագրության՝ վաղը Վրաստանի նախագահի նստավայրում տեղի կունենա Հայաստանի նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը, ինչին կհաջորդի նախագահներ Սերժ Սարգսյանի և Գիորգի Մարգվելաշվիլիի առանձնազրույցը, այնուհետև նրանք համատեղ հայտարարությամբ հանդես կգան մամուլի համար:

Չորեքշաբթի երեկոյան նախատեսված է Հայաստանի նախագահի հանդիպումը Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուպաշվիլիի, հաջորդ օրը՝ վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG