Մատչելիության հղումներ

Լուգանսկում կրակոցներից մահացել է «Ռոսիա 1»-ի լրագրողը


РБК լրատվական գործակալության փոխանցմամբ, այսօր Լուգանսկում կրակոցների տակ է հայտնվել «Ռոսիա 1»-ի նկարահանող խումբը։ Նախնական տեղեկություններով, վիդեոինժեներ Անտոն Վոլոշինը տեղում մահացել է, լրագրող Իգոր Կոռնելյուկը հրազենային վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ ավելի ուշ մահացել է։

Անտոն Վոլոշինի մահվան մասին РБК –ին փոխանցել է ինքնահռչակ Լուգանսկի ժողովրդական հանրապետության վարչապետ Վասիլի Նիկիտինը։ Վերջինիս խոսքով` նկարահանող խմբի այս անդամին գտնել չի հաջողվում, բայց նա չկա նաև վիրավորների ցուցակում։

«Հավանաբար նա մահացել է»,- հայտարարել է Նիկիտինը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG