Մատչելիության հղումներ

ՌԴ նախարար. «Եվրասիականին Ադրբեջանի միանալը իրական հեռանկար է»


Ռուսաստանի տարածքային զարգացման նախարար Իգոր Սլյունյաև, արխիվ

Եվրասիական միությանը Ադրբեջանի միանալը իրական հեռանկար է, հայտարարել է Ռուսաստանի տարածքային զարգացման նախարար Իգոր Սլյունյաևը Russian Business Gazette պարբերականում երեքշաբթի օրը հրապարակված հարցազրույցում:

«Եվրասիականը ռազմավարական ծրագիր է՝ թե՛ տնտեսապես, թե՛ քաղաքականապես, և Ադրբեջանի համագործակցությունը Եվրասիական միության կամ Մաքսային միության հետ բավականին իրական հեռանկար է», - ասել է նա, հավելելով․ - «Դեպքերի նման զարգացումը ես չէի բացառի»:

Ռուսաստանի ու Ադրբեջանի երկկողմ համագործակցության մասին նա նշել է, որ երկու երկրների միջև առևտրի կայուն աճը ամուր կապերի ևս մեկ վկայություն է: 2012-ի համեմատությամբ 2013 թվականին առևտուրը աճել է 4 տոկոսով ու կազմել է 3․5 միլիարդ դոլար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG