Մատչելիության հղումներ

Մարզահամերգային համալիրը երրորդ անգամ աճուրդի դրվեց


Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը
Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը
Այսօր նորից աճուրդի է դրվել Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը, այս անգամ՝ 15 միլիարդ 673 միլիոն 500 հազար դրամով։ Այս մասին հայտարարությունը տեղադրված է Արդարադատության նախարարության Դատական ակտերի հարկադիր ծառայության կայքում, որպես վերջնաժամկետ նշված է հունիսի 27-ը։

Նշենք, որ նախկին երկու աճուրդները չեն կայացել՝ գնորդ չի եղել, իսկ համաձայն հարկադիր էլեկտրոնային աճուրդների անցկացման կարգի՝ յուրաքանչյուր չկայացած աճուրդից հետո երրորդ աշխատանքային օրը լոտը նորից է դրվում աճուրդի, այս անգամ՝ նախորդ աճուրդի մեկնարկային գնից 10 տոկոս իջեցված գնով։

Հիշեցնենք, որ առաջին անգամ Մարզահամերգային համալիրը իրեն պատկանող հարակից տարածքներով աճուրդի էր հանվել մայիսի 19-ին՝ 19 միլիարդ 350 միլիոն նախնական արժեքով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG