Մատչելիության հղումներ

Աֆրիկյանների շենքն ապամոնտաժում են, բերման ենթարկված կա


Աֆրիկյանների շենքը Երևանում, արխիվ
Աֆրիկյանների շենքը Երևանում, արխիվ
Այսօր վաղ առավոտից սկսվել են Աֆրիկյանների շենքի ապամոնտաժման աշխատանքները։ «Պահպանենք Աֆրիկյանների ակումբի շենքը» նախաձեռնության անդամները փորձեցին խոչընդոտել ապամոնտաժումը՝ պահանջելով համապատասխան թույլտվություն։ Վիճաբանության արդյունքում բերման ենթարկվեց նախաձեռնության անդամ Սոնա Ասատրյանը։

Ակտիվիստների ու հարակից շենքի բնակիչների ջանքերով, այդուհանդերձ, ապամոնտաժման աշխատանքները դադարեցվեցին։

Դեպքի վայր ժամանեց նաև Մշակութի նախարարության Պատմության ու մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության Երևանի տարածքային բաժնի պետ Կարո Այվազյանն ու հաստատեց, որ ապամոնտաժումն անօրինական է և որ շինարարություն իրականացնող ընկերությունը, ինչպես օրենքն է պահանջում, չի դիմել նախարարություն ու չի տեղեկացրել այսօրվա ապամոնտաժման աշխատանքների մասին։

Մինչդեռ նախագծի ճարտարապետ Լևոն Վարդանյանը հակադարձեց. - «Բոլոր թույլտվությունները կան, ապամոնտաժումն էլ շարունակվելու է»։

Ճարտարապետի պահանջով բոլոր փաստաթղթերը ներկայացվեցին ակտիվիստներին, սակայն վերջիններս էլ պնդում են՝ փաստաթղթերը քանդման համար հիմք չեն ծառայում, որովհետև Հայաստանը վավերացրել է Եվրոպայի ճարտարապետական ժառանգության պաշտպանության մասին կոնվենցիան, որով արգելվում է մշակութային հուշարձանի քանդումը կամ տեղափոխումը։


Նանե Սահակյան

Մանրամասները՝ քիչ անց:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG