Մատչելիության հղումներ

Մայր Աթոռում վաղը կմեկնարկի միաբանների 6-րդ համագումարը


Լուսանկարը՝ Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի
Լուսանկարը՝ Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի
Վաղը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կմեկնարկի Մայր Աթոռի միաբանների վեցերորդ համագումարը։

Համագումարի առիթով Էջմիածին ժամանած միաբաններին երեկ «Վաչե և Թամար» Մատենադարանում ընդունել է Ամենայն Հայոց Գարեգին երկրորդ կաթողիկոսը։

Համագումարի կազմակերպիչ հանձնախմբի ատենապետ Կոմիտաս վարդապետ Հովնանյանն ասել է, որ Հայոց եղեռնի 100-րդ տարելիցին ընդառաջ այս հավաքն առիթ է լինելու խոկման, միաբանական ծառայական ուխտի նորոգության և հոգևոր առաքելության արժևորման ու իմաստավորման համար:

Վեհափառ հայրապետը ասել է, որ ավանդաբար երկու տարին մեկ Մայր Աթոռում գումարվող միաբանական հավաքը գեղեցիկ առիթ է միաբանական ուխտի նորոգության, սիրո և գործակցության ոգու զորացման, կրտսեր միաբաններին հովվական փորձառություն փոխանցելու, ինչպես նաև ազգային-եկեղեցական կյանքը հուզող տարբեր խնդիրներ քննարկելու համար: Նա հավելել է, որ միաբանության ստվարացող շարքերը հավատ և հույս են ներշնչում հավատավոր հայ ժողովրդին եկեղեցու վաղվա լուսավոր օրվա նկատմամբ:

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի փոխանցմամբ՝ նույն օրը միաբանությունը Սուրբ Հռիփսիմե վանքում ներկա է գտնվել Սուրբ Հռիփսիմյանց տոնի առիթով մատուցված պատարագին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG