Մատչելիության հղումներ

Պորոշենկոն առաջարկում է դադարեցնել ռազմական գործողությունները


Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ, Կիև, 16-ը հունիսի, 2014թ․
Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ, Կիև, 16-ը հունիսի, 2014թ․
Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն հանդես է եկել երկրի արևելքում ռազմական գործողությունները դադարեցնելու և կոնֆլիկտի կարգավորման խաղաղ գործընթաց սկսելու առաջարկով։ Նա հույս է հայտնել, որ դրան հնարավոր է հասնել արդեն այս շաբաթ։

Միաժամանակ, Պորոշենկոն ռազմական գործողությունների դադարեցումը հնարավոր է համարել այն դեպքում, եթե ուկրաինացի զինվորականներին հաջողվի լիարժեք վերահսկողություն սահմանել ռուս - ուկրաինական սահմանին։

ՄԱԿ-ի տվյալներով՝ երկրի արևելքում շարունակվող գործողությունների պատճառով մոտ 34 հազար ուկրաինացիներ հարկադրված լքել են իրենց տները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG