Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը հաղթեց Գանային


Բրազիլիա - Գանայի հավաքականը գրավում է ԱՄՆ-ի թիմի դարպասը, Նատալ, 16-ը հունիսի, 2014թ․
Բրազիլիա - Գանայի հավաքականը գրավում է ԱՄՆ-ի թիմի դարպասը, Նատալ, 16-ը հունիսի, 2014թ․
Բրազիլիայում անցկացվող ֆուտբոլի աշխարհի առաջնությունում Միացյալ Նահանգների հավաքականը երեկ 2:1 հաշվով հաղթեց Գանայի թիմին և այժմ 3 միավորով երկրորդ տեղն է զբաղեցնում G խմբի մրցաշարային աղյուսակում:

Աղյուսակը նույնքան՝ 3 միավորով գլխավորում է Գերմանիայի հավաքականը, որը խոշոր՝ 4:0 հաշվով հաղթեց Պորտուգալիային:

Նույն օրը արձանագրվեց առաջին ոչ-ոքին աշխարհի առաջնության եզրափակիչ փուլում՝ Իրան - Նիգերիա հանդիպման ժամանակ գոլեր չեղան:

Այս թիմերը ընդգրկված են F խմբում, որի առաջատարը Արգենտինան է՝ 3 միավորով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG