Մատչելիության հղումներ

logo-print
Բրազիլիայում անցկացվող ֆուտբոլի աշխարհի առաջնությունում Գերմանիայի հավաքականը այսօր խոշոր՝ 4:0 հաշվով առավելության հասավ Պորտուգալիայի նկատմամբ և գլխավորեց G խմբի մրցաշարային աղյուսակը։

Երեք գոլի հեղինակ դարձավ Թոմաս Մյուլերը՝ հանդիպման 12-րդ (11-մետրանոցից), 45-րդ և 78-րդ րոպեներին, 32-րդ րոպեին պորտուգալացիների դարպասը գրավեց Մաց Հյումելսը։

Նույն խմբում ժամեր անց կկայանա ԱՄՆ - Գանա հանդիպումը։

Այսօր հանդիպում են նաև F խմբում ընդգրկված Իրանի և Նիգերիայի հավաքականները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG