Մատչելիության հղումներ

logo-print

Ազատամարտիկ Սուսաննա Մարգարյանը բերման է ենթարկվել, ապա ազատ արձակվել


Ազատության հրապարակ, արխիվ

Ազատության հրապարակ, արխիվ

Այսօր Երևանի Ազատության հրապարակում ակցիա իրականացնելիս բերման է ենթարկվել ազատամարտիկ Սուսաննա Մարգարյանը:

«Ազատության» հետ զրույցում Մարգարյանը նշեց, որ ակցիան սիմվոլիկ էր՝ դրանով փորձում էր գումար հավաքել, որպեսզի մուծի 20 հազար դրամ (մոտ 50 դոլար) վարչական տուգանքը, որին ենթարկվել էր ապրիլի 17-ին Կառավարության շենքի առջև մուկ և կատու բերելու համար:

«Ես ի վիճակի չեմ մուծելու այդ գումարը, գող չեմ, որ գողություն անեմ ու մուծեմ այդ տուգանքը, բացի այդ՝ ուզում էի, որ մարդիկ տեսնեն, թե ինչի համար են տուգանում ազատամարտիկին, ով ժամանակին կռվել է իրենց համար», - ասաց Մարգարյանը՝ շարունակելով․ - «Երեկ չէ առաջին օրը երեկոյան ժամը 10-ին ինձ Ոստիկանությունից բերել են մի փաստաթուղթ, որտեղ գրված է, որ [ապրիլի 17-ին] իմ բաց թողած մուկը արտաթորանք է թողել Կառավարության շենքի դիմացի մայթին, որի համար ես տուգանվում եմ նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով: Այսօր ես մի հատ մուկ էի նկարել պաստառի վրա, վերևում գրել էի «վախը», ներքեւում՝ «հախը» և 20 հազար դրամ էի գրել և կանգնել էի Ազատության հրապարակում: Ոստիկանները ինձ մոտեցան, ասացին, որ հասարակական վայրը ճիշտ չեմ օգտագործում, և առաջարկեցին գնալ Ոստիկանություն: Այնտեղ ինձ հետ բացատրական աշխատանք տարան և բաց թողեցին»:

Ապրիլի 17-ին Մարգարյանը «Մուկն ու կատուն» խորագրով ակցիա էր իրականացրել Կառավարության շենքի առջև, որից հետո նրա նկատմամբ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն էր կազմվել:


Էլեն Չիլինգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG