Մատչելիության հղումներ

ՆԱՏՕ-ի ԽՎ նախագահ․ «ԼՂ խնդրի ռազմական լուծումը անհնար է»


Ադրբեջան - ՆԱՏՕ-ի ԽՎ-ի «Ռոուզ Ռոթ» սեմինարը Բաքվում, 16-ը հունիսի, 2014թ․

Ադրբեջան - ՆԱՏՕ-ի ԽՎ-ի «Ռոուզ Ռոթ» սեմինարը Բաքվում, 16-ը հունիսի, 2014թ․

ՆԱՏՕ-ն կշարունակի ջանքերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կապակցությամբ: Այդ մասին հայտարարել է Հյուսիսատլանտյան դաշինքի Խորհրդարանական վեհաժողովի (ՆԱՏՕ-ի ԽՎ) նախագահ Հյու Բեյլին:

Բաքվում այսօր մեկնարկած ՆԱՏՕ-ի ԽՎ-ի «Ռոուզ Ռոթ» սեմինարի ժամանակ՝ «Հարավային Կովկաս․ մարտահրավերներ և հնարավորություններ» թեմայով, Բեյլին ընդգծել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքի նպատակը կողմերի միջև փոխըմբռնման հասնելն է:

«Պետք է իմանալ, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծումը ռազմական ճանապարհով անհնար է: Այդ հիմնախնդիրը հարկ է լուծել փոխզիջումների ճանապարհով», - APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ասել է ՆԱՏՕ-ի ԽՎ-ի նախագահը:

Նրա խոսքերով՝ թեև ՆԱՏՕ-ն չի մասնակցում այդ գործընթացին, կառույցը կշարունակի ջանքեր գործադրել փոխըմբռնման հասնելու ճանապարհին: «Մենք կարևորում ենք կողմերի միջև վստահության ստեղծումը», - հայտարարել է Հյու Բեյլին:

Ադրբեջանի մայրաքաղաքում անցկացվող սեմինարի ժամանակ նաև հայկական պատվիրակության մասնակցությամբ բուռն բանավեճ է տեղի ունեցել Լեռնային Ղարաբաղի հարցով:


Մանրամասները՝ ավելի ուշ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG