Մատչելիության հղումներ

Երևանի Սևակի և Ուլնեցու փողոցների խաչմերուկում հունիսի 6-ի գիշերը հնչած կրակոցների գործով ձերբակալված Սամվել Քոթանջյանն ազատ է արձակվել: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրեցին Ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնից:

24-ամյա երիտասարդը, ով Երևանի քաղաքապետի խորհրդական Արայիկ Քոթանջյանի որդին է, ազատ է արձակվել երկու պատգամավորների անձնական երաշխավորությամբ․ նրա համար երաշխավորել են Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի աներորդին՝ հանրապետական պատգամավոր Ռոբերտ Սարգսյանը, և Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը։

Սամվել Քոթանջյանը ձերբակալվել էր հունիսի 10-ի ուշ երեկոյան՝ ապօրինի զենք կրելու և զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու կասկածանքով, ինչի համար նախատեսված պատժաչափը առնվազն 7 տարվա ազատազրկումն է։


Իրինա Հովհաննիսյան

Մանրամասները տե՛ս այստեղ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG