Մատչելիության հղումներ

Մեծ Բրիտանիայի մուսուլմաններին մտահոգել է Քեմերոնի առաջարկը


Միացյալ Թագավորություն - Մահմեդական կանայք Լոնդոնում, արխիվ
Միացյալ Թագավորություն - Մահմեդական կանայք Լոնդոնում, արխիվ
Մեծ Բրիտանիայի մուսուլմանական խորհուրդը մտահոգություն է հայտնել վարչապետ Դեյվիդ Քեմերոնի առաջարկի վերաբերյալ՝ հանրության շրջանում առաջ տանել բրիտանական արժեքները։

Խորհրդի որոշման մեջ ասվում է, որ իրենք բրիտանական արժեքների դեմ ոչինչ չունեն, սակայն ցանկանում են, որ մահմեդականներին ընդունեն որպես հասարակության մի մաս, որն ունի իր սեփական արժեքները։

Քեմերոնի հայտարարությունը հնչել է վերջերս մուսուլմանական դպրոցներից մեկում տեղի ունեցած սկանդալի համատեքստում, երբ մահմեդական աշակերտներին ենթադրաբար փորձել են ներարկել ծայրահեղական գաղափարներ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG