Մատչելիության հղումներ

«Գազպրոմ»-ը կանխավճարային ռեժիմ մտցրեց Ուկրաինայի համար


«Գազպրոմ»-ի այսօրվա հայտարարությունը
«Գազպրոմ»-ի այսօրվա հայտարարությունը
Ռուսաստանյան «Գազպրոմ» ընկերությունը այսօր ժամը 10-ից կանխավճարային ռեժիմ է մտցրել «Նաֆտոգազ Ուկրաինի» ընկերությանը գազի մատակարարման համար:

Ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ «Գազպրոմ»-ը նաև Ստոկհոլմի արբիտրաժային դատարան է դիմել «Նաֆտոգազ Ուկրաինի»-ից շուրջ 4․5 միլիարդ դոլար պարտքը գանձելու համար:

«Գազպրոմ»-ը իր հայցում պարզաբանել է, որ ուկրաինական կողմը պատշաճ ձևով չի կատարում 2009 թվականին կնքված պայմանագրում ամրագրված իր պարտավորությունները:

Արևմտյան լրատվամիջոցները շեշտում են, որ գազի հարցով բանակցությունների ձախողմամբ և Ռուսաստանի կողմից Ուկրաինային գազի մատակարարման փաստացի դադարեցմամբ երկու երկրների միջև ամիսներ շարունակվող հակամարտությունը նոր փուլ է մտնում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG