Մատչելիության հղումներ

Վրաստանի ՏԻՄ ընտրություններում առաջատարը «Վրացական երազանք»-ն է


Վրաստան - ՏԻՄ ընտրությունների քվեարկությունը Թբիլիսիի ընտրատեղամասերից մեկում, 15-ը հունիսի, 2014թ․

Վրաստան - ՏԻՄ ընտրությունների քվեարկությունը Թբիլիսիի ընտրատեղամասերից մեկում, 15-ը հունիսի, 2014թ․

Երեկ Վրաստանում տեղի են ունեցել տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններ։ Նախնական արդյունքներով՝ Թբիլիսիի քաղաքապետի ընտրություններում առաջատարը իշխող «Վրացական երազանք» կուսակցության թեկնածու Դավիթ Նարմանիան է՝ ձայների շուրջ 47 տոկոսով։

Նախնական արդյունքները ստացվել են տեղամասերի 14 տոկոսից միայն։ Եթե Նարմանիան չհաղթահարի 50 տոկոսի շեմը, ապա Թբիլիսիում կանցկացվի ընտրությունների երկրորդ փուլ։

Ընդհանուր առմամբ երկրում, ըստ ընտրությունների նախնական արդյունքների, առաջին տեղում է «Վրացական երազանք»-ը, որին հաջորդում է ընդդիմադիր Միացյալ ազգային շարժումը, երրորդ տեղում Բուրջանաձե-Միացյալ ընդդիմություն կոալիցիան է։

Ազգային միացյալ շարժումը հայտարարել է, որ ընտրությունների արդյունքներից պարզ է դառնում երկրորդ փուլ անցկացնելու անհրաժեշտությունը։ Ընդդիմությունը շեշտում է, որ իշխող «Վրացական երազանք»-ի համար դեռևս շուտ է հաղթանակ տոնել, քանի որ բնակչության մոտ 60 տոկոսը չի մասնակցել քվեարկությանը, իսկ էքզիթ փոլի արդյունքներով՝ Վրաստանի մի քանի խոշոր քաղաքներում առկա է երկրորդ փուլի մեծ հավանականություն։

Վերջնական արդյունքները պարզ կդառնան հավանաբար այսօր երեկոյան։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG