Մատչելիության հղումներ

Լավրովը կայցելի Ադրբեջան և Հայաստան


Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները Մոսկվայում ԱՊՀ-ի հանդիպման ժամանակ, ապրիլ, 2014թ․

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները Մոսկվայում ԱՊՀ-ի հանդիպման ժամանակ, ապրիլ, 2014թ․

Փորձագետների կարծիքով՝ ռուս - ադրբեջանական առաջիկա բանակցությունների հիմնական ինտրիգը Եվրասիական միությանը Ադրբեջանի հնարավոր անդամակցության հարցն է։

Այս շաբաթ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը այցելելու է Հարավային Կովկասի տարածաշրջան։

Վաղը Լավրովը երկօրյա այցով կմեկնի Բաքու, որտեղ նրան կընդունի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիև։ Լավրովը բանակցություններ կանցկացնի նաև իր ադրբեջանցի գործընկեր Մամեդյարովի հետ։

Ռուսաստանի արտաքին գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչի փոխանցմամբ՝ սա Լավրով - Մամեդյարով արդեն չորորդ հանդիպումն է այս տարի։

Ռուս - ադրբեջանական բանակցությունների օրակարգում են լինելու երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցեր, տարածաշրջանային և միջազգային խնդիրներ, այդ թվում՝ ղարաբաղյան խնդիրը։

Փորձագետների կարծիքով՝ ռուս - ադրբեջանական առաջիկա բանակցությունների հիմնական ինտրիգը Եվրասիական միությանը Ադրբեջանի հնարավոր անդամակցության հարցն է։

Պաշտոնական Մոսկվան արդեն հնչեցրել է, որ կցանկանար Ադրբեջանը տեսնել Եվրասիական միության կազմում, իսկ պաշտոնական Բաքուն, հրապարակավ գոնե, չի արձագանքել։

Ադրբեջանցի փորձագետները միակարծիք են, որ եթե նույնիսկ նման հարց քննարկվի, Բաքուն իր անդամակցության դիմաց պետք է Ղարաբաղի հարցում լուրջ զիջումներ պահանջի Մոսկվայից։

Հիշեցնենք՝ Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը վերջերս հայտարարել էր, որ Ադրբեջանն այսօր Ռուսաստանի ռազմավարական գործընկերն է։ Երկու երկրների միջև հարաբերությունները, այդ թվում նաև՝ առևտրատնտեսական, ակտիվորեն զարգանում են, ապրանքաշրջանառությունը 2013-ին հասել է 3․5 միլիարդ դոլարի՝ 2012-ի համեմատ աճելով 4 տոկոսով, ընդ որում՝ այս ապրանքաշրջանառության զգալի մասը ռուսական զենքի վաճառքն է Ադրբեջանին։

Լավրովից հետո Ադրբեջան կայցելի նաև Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը, ով նաև ռուս - ադրբեջանական միջկառավարական հանձնաժողովի համանախագահն է ու բացի այդ համակարգում է Ռուսաստանի ռազմարդյունաբերական ոլորտը։

Իսկ Սերգեյ Լավրովը այս շաբաթավերջին բանակցություններ կանցկացնի նաև Երևանում։ Էդուարդ Նալբանդյանի հրավերով հունիսի 22-23-ը Ռուսաստանի արտգործնախարարը այցելելու է Երևան, և նրա երևանյան հանդիպումների օրակարգի հիմնական թեմաներից մեկը Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցության հարցն է լինելու։

Այս շաբաթ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը այցելելու է Հարավային Կովկասի տարածաշրջան։

Հիշեցնենք՝ մինչև հուլիսի 1-ը Հայաստանը պետք է դե յուրե միանա այս կազմակերպությանը, և հիմնական ինտրիգն այն է, թե կլինի՞ արդյոք անդամակցության մասին պայմանագրում հիշատակում Ղարաբաղի մասին և ի՞նչ տեսքով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG