Մատչելիության հղումներ

Արգենտինան, Ֆրանսիան և Շվեյցարիան հաղթանակներ տարան


Բրազիլիա - Արգենտինացի Լիոնել Մեսսին տոնում է Բոսնիա և Հերցեգովինային խփած գոլը, Ռիո դե Ժանեյրո, 15-ը հունիսի, 2014թ․
Բրազիլիա - Արգենտինացի Լիոնել Մեսսին տոնում է Բոսնիա և Հերցեգովինային խփած գոլը, Ռիո դե Ժանեյրո, 15-ը հունիսի, 2014թ․
Բրազիլիայում անցկացվող ֆուտբոլի աշխարհի առաջնությունում Ֆրանսիայի հավաքականը երեկ 3:0 հաշվով հաղթեց Հոնդուրասին և գլխավորեց E խմբի մրցաշարային աղյուսակը:

Նույն խմբում Շվեյցարիայի հավաքականը 2:1 հաշվով առավելության հասավ Էկվադորի նկատմամբ և մրցաշարային աղյուսակում զբաեցնում է երկրորդ հորիզոնականը:

Արգենտինայի հավաքականը ժամեր առաջ 2:1 հաշվով հաղթանակ տարավ Բոսնիա և Հերցեգովինայի թիմի նկատմամբ և դարձավ F խմբի առաջատարը: Այս խմբի առաջին տուրի Իրան - Նիգերիա հանդիպումը տեղի կունենա այսօր երեկոյան:

Երկուշաբթի օրը հանդիպում են նաև G խմբում ընդգրկված Գերմանիայի և Պորտուգալիայի հավաքականները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG