Մատչելիության հղումներ

logo-print

Սիրիայի կառավարական զորքերը վերագրավել են Քեսաբը


Սիրիայի կառավարական զորքերը գրավել են Թուրքիայի սահմանին մոտ գտնվող Քեսաբ բնակավայրը, հաղորդում է «Ռոյթերզ» գործակալությունը:

Այսօր Սիրիայի պետական հեռուստաընկերությունը հաղորդել է, որ կառավարական զորքերը Քեսաբում վերականգնել են «կայունությունը և անվտանգությունը»:

Ականատեսների վկայությամբ, Քեսաբի համար մարտերը շարունակվել են մինչև շաբաթ կեսգիշեր: Զոհերի մասին այս պահին տեղեկություններ չկան:

Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի դեմ պայքարող գրոհայինների խմբերը, այդ թվում ահաբեկչական «Ալ-Ղաիդա» կազմակերպության հետ կապ ունեցող «Ալ-Նուսրա» ծայրահեղական խմբավորման անդամները, Քեսաբը գրավել էին մարտ ամսին: Հիմնականում հայերով բնակեցված քաղաքը դատարկվել էր, շատերը ապաստան էին գտել հարևան Լաթաքիա քաղաքում, մյուսները անցել էին Թուրքիա:

Քեսաբի հայերը հայտարարում էին, որ Թուրքիան աջակցել է քաղաքը գրաված գրոհայիններին, բայց Անկարան հերքում էր այդ մեղադրանքները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG