Մատչելիության հղումներ

Կոստա Ռիկան անականկալ է մատուցում, Իտալիան հաղթում է Անգլիային


Բրազիլիա - Աշխարհի առաջնության հանդիպմանը իտալացի Մարիո Բալոտելին գրավում է անգլիացիների դարպասը, Մանաուս, 14-ը հունիսի, 2014թ.
Բրազիլիա - Աշխարհի առաջնության հանդիպմանը իտալացի Մարիո Բալոտելին գրավում է անգլիացիների դարպասը, Մանաուս, 14-ը հունիսի, 2014թ.
Բրազիլիայում անցկացվող ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչ փուլում անցած օրը անակնկալ մատուցեց Կոստա Ռիկայի հավաքականը՝ 3:1 հաշվով հաղթանակ տանելով առաջնության ֆավորիտներից համարվող աշխարհի կրկնակի չեմպիոն Ուրուգվայի նկատմամբ։

Նույն՝ D խմբում Իտալիայի հավաքականը երեկ 2:1 հաշվով առավելության հասավ Անգլիայի նկատմամբ։

Այս խմբի առաջատարները առաջին տուրից հետո Կոստա Ռիկան և Իտալիան են՝ 3-ական միավորով, Անգլիան և Ուրուգվայը միավորներ չունեն։

Անցած օրը կայացան նաև C խմբի առաջին երկու հանդիպումները՝ Կոլումբիան 3:0 հաշվով հաղթեց Հունաստանին, Կոտ դ՛Իվուարը 2:1 հաշվով հասավ Ճապոնիայի նկատմամբ։

C խմբի մրցաշարային աղյուսակը 3-ական միավորով գլխավորում են Կոլումբիան և Կոստա Ռիկան, Հունաստանը և Ճապոնիան միավորներ չունեն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG