Մատչելիության հղումներ

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հրավերով հունիսի 16-17-ը Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը պաշտոնական այց կկատարի Բեռլին։

Այցելության ընթացքում Նալբանդյանը հանդիպումներ կունենա Բունդեսթագի նախագահ Նորբերթ Լամմերթի, Ֆրանկ-Վալտեր Շտայնամայերի, Գերմանիայի կանցլերի արտաքին քաղաքական և անվտանգության հարցերով գլխավոր խորհրդական Քրիստոֆ Հոյսգենի հետ։

Հայաստանի արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ հանդիպումների ընթացքում նախատեսվում է քննարկել հայ - գերմանական գործընկերության հետագա զարգացման նպատակով ձեռնարկվելիք քայլերը, Հայաստան - Եվրոպական միություն համագործակցությունը, միջազգային և տարածաշրջանային օրակարգային խնդիրներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG