Մատչելիության հղումներ

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր ընդունել է Երևանում գտնվող Շվեդիայի առևտրի նախարար Էվա Բյորլինգին, տեղեկացնում է ԱԳՆ-ի տեղեկատվության վարչությունը։

Նախարար Նալբանդյանը նշել է, որ Հայաստանը կարևորում է Շվեդիայի հետ հարաբերությունների զարգացումը և այդ առումով կարևորել Շվեդիայի` Երևանում դեսպանություն հիմնելու որոշումը:

Նախարար Բյորլինգը իր հերթին ասել է, որ շատ ուրախ է այցելել Երևան՝ Շվեդիայի դեսպանատան բացման և գործարար համաժողովի անցկացման կապակցությամբ, ինչը նոր խթան կհաղորդի երկկողմ համագործակցության զարգացմանը:

Այնուհետև արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը և Շվեդիայի առևտրի նախարար Էվա Բյորլինգի ներկայությամբ տեղի է ունեցել Երևանում Շվեդիայի դեսպանատան բացման հանդիսավոր արարողությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG