Մատչելիության հղումներ

ՆԱՏՕ-ն մանդատ չունի Իրաքում իրավիճակը կարգավորելու համար


ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսեն

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսեն

«ՆԱՏՕ-ն մանդատ չունի Իրաքում իրավիճակը կարգավորելու համար, սակայն մենք ուշադիր հետևում ենք վիճակին»,- այսօր հայտնել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը՝ հավելելով, որ այդ երկիրը շատ լուրջ ահաբեկչական վտանգի է բախվել:

Ռասմուսենի խոսքով` հունիսի 12-ին ՆԱՏՕ-ի խորհրդի արտահերթ նիստ է հրավիրվել Իրաքի Մոսուլ քաղաքում թուրք դիվանագետների պատանդառության կապակցությամբ:

Այսօր հայտնի է դարձել, որ Ռասմուսենը Թուրքիա կայցելի հունիսի 15-16-ին: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կհանդիպի Թուրքիայի նախագահ Սբդուլա Գյուլի, վարչապետ Ռեջեփ Էրդողանի, արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի և պաշտպանության նախարար Իսմեթ Յիլմազի հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG