Մատչելիության հղումներ

Կասպրշիկն անհանգստանում է Մինսկի խմբի անվտանգության համար


Մինսկի խմբի համանախագահները շփման գծում, արխիվ
Մինսկի խմբի համանախագահները շփման գծում, արխիվ
Հրադադարի ռեժիմի հաճախակի դարձած խախտումները շփման գծում և հայ -ադրբեջանական սահմանին վկայում են տարածաշրջանում մեծ լարվածության մասին, ինչը վտանգում է նաև ԵԱՀԿ ներկայացուցիչների կյանքը, այս մասին Trend ադրբեջանական լրատվական գործակալության հետ զրույցում հայտարարել է ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը:

«Յուրաքանչյուրի մահը ողբերգություն է ոչ միայն նրա ընտանիքի անդամների համար: Ես և իմ թիմը պարբերաբար դիտարկումներ ենք անցկացնում ճակատային գծում: Վերջին անգամ այդպիսի դիտարկումներ են եղել մայիսի 19-ին և հունիսի 10-ին: Այդ դիտարկումների վերաբերյալ զեկույցները համընկնում են այն պատկերին, որը մենք տեսնում ենք տարածաշրջանում: Որպես կանոն՝ միջադեպերը տեղի են ունենում մի վայրում, բայց դրանց հետևանքով ստեղծված լարվածությունը տարածվում է ողջ ռազմաճակատի գծում»,- հայտարարել է Կասպրշիկը։

«Կողմերը պատասխանատու են հրադադարի ռեժիմը պահպանելու համար: Յուրաքանչյուր խախտում խոսում է այն մասին, որ պետք է ավելի լավ կատարել այդ համաձայնությունը»,- ասել է ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցիչը։

Կասպրշիկի խոսքով՝ ԵԱՀԿ ղեկավարությունը, Մինսկի խմբի համանախագահներն ու ինքն անձամբ ջանքեր են գործադրում հրադադարի ռեժիմն ամրապնդելու և ճակատային գծում միջադեպերի թիվը կրճատելու ուղղությամբ: Այդ ուղղությամբ պատրաստվել և ներկայացվել են որոշակի առաջարկներ:

«Հրադադարի ռեժիմի պահպանման պատասխանատվությունը կրում են կողմերը: Ես նաև անհանգստանում եմ իմ թիմի անդամների անվտանգության համար, քանի որ ավելացած լարվածությունը նրանց կյանքը ևս վտանգի տակ է դնում»,- ասել է նա։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG