Մատչելիության հղումներ

Սփյուռքահայերը կոչ են անում Հայաստանին չանդամակցել Մաքսային միությանը


Նյու Յորքում սփյուռքահայերը ստորագրահավաք են նախաձեռնել՝ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին հորդորելով անհապաղ ետ կանգնել պուտինյան Մաքսային միությանը անդամակցելու որոշումից` «հատկապես հաշվի առնելով վերջին շրջանի կործանարար զարգացումները»: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին փոխանցել է այժմ ԱՄՆ-ում գտնվող ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:

«Հորդորում ենք հասկանալ և ընդունել, որ զոհաբերությունները մեծ են, վտանգը՝ ավելի, ուստի չենք կարող թույլ տալ, որ ՄՄ-ն և Պուտինը մանիպուլյացիաներով և սպառնալիքներով որոշեն Ղարաբաղի ճակատագիրը: Կոչ ենք անում դադարեցնել Հայաստանի անդամակցությունը Մաքսային և Եվրասիական միությանը և անվավեր ճանաչել մինչև այժմ ստորագրած բոլոր որոշումները և պայմանագրերը: Ապա, անմիջապես լծվել Եվրոպական Միության հետ հարաբերությունների վերականգնմանը և ավելի հավասարակշռված քաղաքականություն վարել, որը թույլ կտա համագործակցել Ռուսաստանի, Արևմուտքի, Միջին և Հեռավոր Արևելքի և աշխարհի այլ երկրների հետ», - ասվում է հաղորդարգորւթյան մեջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG