Մատչելիության հղումներ

Ուկրաինական զինուժը գրավել է գրոհայինների բոլոր հենակետերը Մարիուպոլում. Ավակով


Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ աշխատանքներ են տարվում Դոնեցկի ժողովրդական հանրապետությունում գրոհայինների հենակետերը վերացնելու ուղղությամբ:

«Գրոհայինների բոլոր կարեւոր հենակետերը այժմ վերահսկվում են ուկրաինական ուժայինների կողմից: Ոչնչացվել են դիպուկահարների կետերը, ահաբեկիչների կողիմց մեծ թվով կորուստներ կան: Մեր կողմից կորուստներ չկան, վիրավորվել են երկու ուժայիներ: Մարիուպոլի ազատագրման գործողությունը սկսվել է առավոտյան 4.50», - գրում է Ավակովը և հավելում. - «Մարիուպոլի քաղաքային խորհրդի շենքի վրա Ուկրաինայի դրոշն է բարձրացվել: Քաղաքում իրավիճակը կայուն է»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG