Մատչելիության հղումներ

Խորովածի ծուխը Էներգետիկայի նախարարություն էր բերել հրշեջներին


Երեկ ուշ երեկոյան Արտակարգ իրավիճակների նախարարություն ահազանգ է ստացվել, որ էներգետիկայի նախարարության շենքի մուտքում ծուխ է նկատվում։
ԱԻՆ լրատվական ծառայության տեղեկացմամբ, դեպքի վայր է մեկնել վեց մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, ՃԿԿ ԱԻ արձագանքման և օպերատիվ խմբերը:

Տեղում պարզվել է, որ նախարարության նկուղային հարկում «Պրոջեկտ» ՍՊԸ-ին պատկանող տարածքի խոհանոցից ծխատարով խորովածի ծուխը անցել է նախարարության առաջին հարկ և թողել հրդեհի տպավորություն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG