Մատչելիության հղումներ

Զանգվածային անհնազանդություններ՝ Բրազիլիայում


Ֆուտբոլի աշխարհի 2014-ի առաջնության բացման օրը Բրազիլիայում զանգվածային անհնազանդություններ են տեղի ունեցել, աշխատավարձերի բարձրացման և առաջնության անցկացման կապացությամբ հավելավճարների պահանջով գործադուլներ են հայտարարել Ռիո դե Ժանեյրոյի երեք օդանավակայանների ու Սան Պաուլոյի մետրոյի աշխատակիցները:

Գործադուլավորները նշում են, որ առաջնության պատճառով չվերթների թիվը զգալիորեն ավելացել է, զբոսաշրջիկների հոսքը՝ մեծացել, աշխատաժամերն ավելացել, իսկ աշխատավարձերը նույն են մնացել։

Սան Պաուլոյի մետրոյի աշախատողները 5 օր առաջ ևս բողոքի ակցիա էին կազմակերպել՝ արդյունքում կաթվածահար անելով քաղաքի երթևեկությունը։

Երեկ էլ մոտ 300 ցուցարարներ դուրս են եկել փողոց, փորձել մոտենալ «Կորինտիանս» մարզադաշտին, որտեղ նախատեսված էր Ֆուտբոլի աշխարհի 2014 թվականի առաջնության բացման արարողությունն ու առաջին խաղը: Ցուցարարները փակել են փողոցները, այրել աղբարկղերը, ոստիկանություն էլ ուժ է գործադրել՝ արցունքաբեր գազ կիրառել, մեկ հոգու բերման ենթարկել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG