Մատչելիության հղումներ

logo-print

Հայ դատի հանձնախումբը Օբամային կոչ է անում օգնել Հալեպի ժողովրդին


Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի նախագահ Քեն Խաչիկյանը կոչ է արել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային աջակցություն ցուցաբերել «Հալեպի անպաշտպան և տառապող ժողովրդին»:

«Ջիհադիստների բանակները շրջապատել են Հալեպ», - գրել է Խաչիկյանը Օբամային ուղղված բաց նամակում, - «Այս տեղը գրելուս պահին հրթիռակոծվում են տներ, եկեղեցիներ, դպրոցներ, բժշկական հաստատություններ, բիզնեսներ: Հարյուրամյա պատմություն ունեցող հայկական համայնքները ոչնչացվում են «Ալ-Ղաիդայի» հետ կապեր ունեցող ահաբեկիչների կողմից: Ամերիկայի հայ համայնքը չի կարող համակերպվել և չի ընդունի Միացյալ Նահանգների անտարբերությունը մինչ Հալեպը գազանաբար կործանվում է»:

Հայ դատի հանձնախմբի նամակն ավարտվում է Օբամային ուղղված կոչով՝ ամենաուշը մինչև հաջորդ շաբաթվա վերջ արտակարգ խորհրդակցություն հրավիրել Ամերիկայի հայ համայնքի առաջնորդների մասնակցությամբ, և քննարկել Հալեպի փրկության ծրագիրը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG