Մատչելիության հղումներ

logo-print
Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը այսօր Անձնագրային և վիզաների վարչության անձնակազմին է ներկայացրել վարչության նորանշանակ պետ Միշա Սարդարյանին։

Հիշեցնենք, այսօր ավելի վաղ ոստիկանապետի հրամանով աշխատանքից ազատվել էր Անձնագրային և վիզաների վարչության պետ Նորայր Մուրադխանյանը։ Վերջինս «Ազատության» հետ զրույցում ասել էր, որ ազատվել է մեկ այլ աշխատանքի տեղափոխվելու նպատակով:

Ոստիկանության լրատվական ծառայության փոխանցմամբ՝ Գասպարյանը, կադրային փոփոխությունը կարևորելով համակարգի բարեփոխումների համատեքստում, նշել է, որ չնայած ակնհայտ դրական փոփոխություններին` վարչության ստորաբաժանումների աշխատանքում դեռևս կան թերացումներ՝ աշխատակիցների ոչ պատշաճ տեսքից մինչև կոռուպցիոն ռիսկեր: Ոստիկանապետը ընդգծել է, որ հետողական է լինելու արատավոր երևույթների դեմ պայքարում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG