Մատչելիության հղումներ

«Թամարայի» ապրանքների վրա դրված արգելանքը հանվեց


Սննդամթերի անվտանգության պետական ծառայությունը վերացրել է «Թամարա» ընկերության «Քսան Կոպեկ», «Կարմեն» և «Թթվասեր 200գր.» արտադրության վրա դրված արգելանքը։

Հիշեցնենք, որ Սննդամթերի անվտանգության պետական ծառայության կողմից ընկերությունում պլանային ստուգումներ էին կատարվել, նշված սննդատեսակներում առողջության համար վտանգավոր խախտումներ էին հայտնաբերվել ու մայիսի 27-ից արտադրանքը կասեցվել էր, խանութներ առաքված արտադրատեսակներն էլ հետ կանչվել ու ոչնչացվել։

Ընկերությանը մինչև հունիսի 16 ժամանակ էր տրվել խախտումները վերացնելու համար։
Սննդամթերի անվտանգության պետական ծառայության հաղորդագրության համաձայն խախտումները վերացված են, հունիսի 11-ի որոշմամբ արգելանքը հանված է:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG