Մատչելիության հղումներ

Փարաքարցիները սպառնում են փակել ավտոմայրուղին, եթե ջրի խնդիրը չլուծվի


Արմավիրի մարզի Փարաքար գյուղում բոլորն են խմելու ջուրը դույլերով կրում, և եթե գյուղի փոքրերը ճանապարհը խաղով են անցկացնում, ապա տարեցների համար օրական մի քանի անգամ ջրի գնալը հեշտ գործ չէ:

«80 տարեկան եմ, օրական մի հինգ անգամ ջուր եմ բերում տուն», - ասաց գյուղի մի բնակիչ:

Երևանից մոտ 10 կմ հեռավորության վրա գտնվող Փարաքարում ծորակներից ջուրը հոսում է երկու օրը մեկ անգամ, այն էլ առավոտյան առավելագույնը մոտ մեկ ժամ: Խմելու ջուր ունենալու համար բնակիչներն այն պահեստավորում են, երբ վերջանում է, կրում են գյուղի կենտրոնի մի քանի ծորակներից, երբ այստեղի ջուրն էլ է կտրվում, սկսում են գնել խանութներից:

Եղած ջուրն էլ մաքուր չէ, ասում են գյուղացիներն ու ցույց տալիս զտիչները, որոնք օգտագործում են, որպեսզի ջուրը փոքր-ինչ մաքրվի և պիտանի լինի օգտագործման համար՝ հավելելով, որ այս ջուրը երեխաներին չեն տալիս:

Գյուղացիները սպառնում են փակել Էջմիածին-Երևան ավտոմայրուղին, եթե խնդիրը չլուծվի:

Փարաքարի համայնքապետ Սամվել Վարդանյանը «Ազատության» հետ զրույցում ասաց, որ գյուղի խողովակաշարը ժառանգություն է մնացել անցյալ դարի 60-ականներից: Նոր խողովակաշար անցկացնելու և հարցին համակարգային լուծում տալու համար միլիոնավոր դրամներ են հարկավոր, որի հնարավորությունը չունեն: Առայժմ հնարավոր է համակարգային լուծում, որը ջրի ճնշման ավելացումն է, որպեսզի գյուղի ջրամբարը լցվի և գյուղացիները ջուր ստանան:

Վարդանյանի խոսքով՝ վիճակը բարելավվել է, և այսօր արդեն գյուղացիները մոտ երկու ժամ ջուր են ստացել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG