Մատչելիության հղումներ

Իսլամիստ զինյալները գրավել են Մոսուլը


Իրաք - Այրված ավտոմեքենաներ Մոսուլում մարտերից հետո, Մոսուլ, 10-ը հունիսի, 2014թ․
Իրաք - Այրված ավտոմեքենաներ Մոսուլում մարտերից հետո, Մոսուլ, 10-ը հունիսի, 2014թ․

«Ալ-Ղաիդա»-ի հետ կապեր ունեցող «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» խմբավորման զինյալները գրավել են Իրաքի մեծությամբ երկրորդ քաղաքը՝ Մոսուլը։

Կես միլիոն բնակչություն ունեցող Մոսուլը դատարկված է, փախստականների մեջ են նաև 65 հայկական ընտանիքներ, նրանք մեկնում են հիմնականում մոտակա բնակավայրերը։ Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Իրաքի ազգային կենտրոնական վարչության ատենապետ Պարույր Հակոբյանը, մարտական գործողությունների հետևանքով հայ համայնքում զոհեր չկան:

Միացյալ Նահանգները Մոսուլում կատարվածը վտանգ է համարում ամբողջ տարածաշրջանի համար։

Պաշտոնական Վաշինգտոնը կոչ է արել Իրաքի վարչապետ Նուրի ալ-Մալիքիին ընդհանուր լեզու գտնել փոքրամասնություն կազմող սուննիների հետ՝ հասարակական կարգը վերականգնելու համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG