Մատչելիության հղումներ

logo-print

Օհանյանը Մոսկվայում մասնակցել է ՀԱՊԿ-ի հանդիպմանը


Հայաստանի և Ռուսաստանի պաշտպանության նախարարներ Սեյրան Օհանյան և Սերգեյ Շոյգու, արխիվ

Հայաստանի և Ռուսաստանի պաշտպանության նախարարներ Սեյրան Օհանյան և Սերգեյ Շոյգու, արխիվ

Երեկ Մոսկվայում Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի նախագահությամբ կայացել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների Պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստը, որին մասնակցել է Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

ՀԱՊԿ-ի անդամ պետությունների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները կարծիքներ են փոխանակել կազմակերպության պատասխանատվության գոտում ստեղծվող իրավիճակի և ռազմաքաղաքական իրադրության վերաբերյալ, ինչպես նաև, նիստի օրակարգի համաձայն, քննարկել մի շարք արդիական հարցեր՝ ուղղված ՀԱՊԿ-ի ձևաչափով ռազմական համագործակցությանը, և նախանշել կազմակերպության ռազմական բաղադրիչի զարգացման հետագա աշխատանքների ուղղությունները:

Հայաստանի պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ նիստի արդյունքում ստորագրվել են մի շարք համապատասխան որոշումներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG