Մատչելիության հղումներ

logo-print

Գարեգին Մելքոնյանը՝ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ


Գարեգին Մելքոնյան

Գարեգին Մելքոնյան

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ Գարեգին Մելքոնյանը նշանակվել է Հայաստանի էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ՝ ազատվելով էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնից։ Այդ մասին այսօր հայտնում է Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Գարեգին Մելքոնյանը 39 տարեկան է, մասնագիտությամբ՝ արևելագետ, 1996-2005 թվականներին տարբեր պաշտոններ է զբաղեցրել Առևտրի, ծառայությունների և զբոսաշրջության, Առևտրի և արդյունաբերության, Առևտրի և տնտեսական զարգացման նախարարությունում, 2005-11 թվականներին եղել է Եվրամիությունում Հայաստանի առևտրային ներկայացուցիչը, 2011-ից՝ էկոնոմիկայի փոխնախարար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG