Մատչելիության հղումներ

Սիրիայի ճգնաժամի թեմայով միջազգային խորհրդակցություն Մայր Աթոռում


Էջմիածնի Մայր Տաճարը
Էջմիածնի Մայր Տաճարը
Հունիսի 11-12-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, հրավերով Եկեղեցիների համաշխարհային խորհրդի (ԵՀԽ) և հյուրընկալությամբ Հայաստանյայց Առաքելական եկեղեցու, տեղի կունենա միջազգային խորհրդակցություն` «Ճգնաժամը Սիրիայում. մարտահրավերներ հավատքի համայնքների համար» թեմայով:

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի փոխանցմամբ, խորհրդակցությանը՝ կազմակերպված ԵՀԽ-ում Ամենայն Հայոց կաթողիկոսի նախագահության շրջանակներում, մասնակցելու են Մերձավոր Արևելքից, Սիրիայից, Ռուսաստանից, Եվրոպայի տարբեր երկրներից և ԱՄՆ-ից քրիստոնեական եկեղեցիների ներկայացուցիչներ:

Խորհրդակցության ընթացքում արծարծվելու են հետևյալ նյութերը` «Քաղաքական զարգացումները Սիրիայում և մարդասիրական հեռանկարները», «Մերձավոր Արևելքում քրիստոնյաների ներկայությունը և վկայությունը Արաբական Աշխարհում տեղի ունեցող զարգացումների արդյունքում», «Հայկական համայնքները Մերձավոր Արևելքում և Սիրիայում և դրանց հեռանկարները»:

Խորհրդակցության բացումը տեղի կունենա վաղն առավոտյան «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանի դահլիճում` նախագահությամբ Վեհափառ հայրապետի և մասնակցությամբ Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանի ու ԵՀԽ-ի գլխավոր քարտուղար Օլավ Թվեյթի:

Հինգշաբթի առավոտյան խորհրդակցության մասնակիցները կայցելեն նաև Հայոց ցեղասպանության զոհերի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG