Մատչելիության հղումներ

Հայաստանի պատվիրակությունը կմասնակցի ԵԱՀԿ ԽՎ Բաքվի նստաշրջանին


Պատգամավոր, ԵԱՀԿ ԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Արտաշես Գեղամյան
Պատգամավոր, ԵԱՀԿ ԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Արտաշես Գեղամյան
ԵԱՀԿ-ի խորհրդարանական վեհաժողովում (ԵԱՀԿ ԽՎ) Հայաստանի պատվիրակությունը ամբողջ կազմով ժամանելու է Բաքու՝ մասնակցելու հունիսի 28-ից մինչև հուլիսի 2-ը անցկացվելիք Վեհաժողովի 23-րդ ամառային նստաշրջանին: Այդ մասին APA լրատվական գործակալությանը հայտնել է ԵԱՀԿ ԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության ղեկավար, Ադրբեջանի խորհրդարանի նախագահի տեղակալ Բախար Մուրադովան:

Նրա փոխանցմամբ՝ նստաշրջանում հայկական պատվիրակությունը գլխավորելու է ԵԱՀԿ ԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Արտաշես Գեղամյանը:

Հայկական կողմը այդ կապակցությամբ դեռևս պաշտոնական հաղորդագրություն չի հրապարակել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG