Մատչելիության հղումներ

logo-print

Հայաստանի հյուպատոսության ներկայացուցիչը այցելել է Վերին Լարս


Վերին Լարսի անցակետը, արխիվ

Վերին Լարսի անցակետը, արխիվ

Դոնի Ռոստովում Հայաստանի գլխավոր հյուպատոսության խորհրդական Արման Աղաջանյանը երեկ այցելել է բնական աղետի հետևանքով Վրաստան - Ռուսաստան ավտոմայրուղու Վերին Լարս անցակետի մոտ կուտակված հայաստանցիներին:

Գլխավոր հյուպատոսության խորհրդականը, տեղում ծանոթանալով իրավիճակին, հանդիպել է Հյուսիսային Օսիայի արտակարգ իրավիճակների նախարարության ղեկավարության, Վլադիկավկազում Ռուսաստանի արտգործնախարարության ներկայացուցչի հետ, փոխանցում է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի և տեղեկատվության վարչությունը:

Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ հյուպատոսության աշխատակցի խնդրանքով քաղաքացիների գտնվելու վայրում Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության տեղական կառույցի կողմից տեղադրվել են վրաններ, բիոզուգարաններ և լուսավորություն, ինչպես նաև կազմակերպվել է շուրջօրյա պարեկային ծառայություն:

Ռուսաստանի միգրացիոն և մաքսային ծառայությունների հետ ձեռք է բերվել պայմանավորվածություն առ այն, որ երկարաձգվեն Վերին Լարս անցակետի մոտ գտնվող Հայաստանի քաղաքացիների` Ռուսաստանում գտնվելու թույլտվության և նրանց ավտոմեքենաների ժամանակավոր ներմուծման ժամկետները:

Հյուսիսային Օսիայի արտակարգ իրավիճակների նախարարությունը հավաստիացրել է, որ պատրաստ է ցանկացած բնույթի անհրաժեշտ օգնություն ցույց տալ Հայաստանի քաղաքացիներին, ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG