Մատչելիության հղումներ

Ադրբեջանցի իրավապաշտպանը հալածանքների դեմ կենտրոն է ստեղծում


Ադրբեջանցի իրավապաշտպան Լեյլա Յունուս, արխիվ

Ադրբեջանցի իրավապաշտպան Լեյլա Յունուս, արխիվ

«Խաղաղության և ժողովրդավարության ինստիտուտ» ադրբեջանական ոչ կառավարական կազմակերպության տնօրեն, իրավապաշտպան Լեյլա Յունուսը երկուշաբթի օրը մամուլի ասուլիս է հրավիրել և հայտարարել, որ իր ղեկավարած կազմակերպությանը կից ստեղծում է հալածանքների դեմ կենտրոն, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունը:

Կենտրոնի միջոցով իրավապաշտպանը մտադիր է պայքարել իշխանությունների ճնշումների դեմ:

Նա նշել է, որ մի քանի օր առաջ Եվրամիության Բաքվի ներկայացուցչությունում հանդիպման ժամանակ իրավապաշտպան կազմակերպությունների դիտորդական խումբը դեմ է արտահայտվել երկրի նախագահ Իլհամ Ալիևի նկատմամբ միջազգային ճնշումներին՝ փոխարեն Եվրամիությանը կոչ անելով հասնել երկխոսության իշխանությունների և քաղաքացիական հասարակության միջև:

Լեյլա Յունուսն ասել է, որ ներկայումս քաղաքացիական հասարակության որոշ ներկայացուցիչներ պարտվողական մարտավարություն են ընտրել: Նրա կարծիքով՝ նման քաղաքականությունը սխալ է․ -
«Քաղաքացիական հասարակությունը պետք է պահանջի հետևել սահմանադրական իրավունքներին ու ազատություններին և չպետք նահանջի իշխանությունների ճնշումներից»:

Նա տեղեկացրել է, որ Ադրբեջանի 130 քաղբանտարկյալների ընտանիքներին հրավիրել է իր գրասենյակ: «Քաղբանտարկյալների ընտանիքները ոչ մի դեպքում չպետք է ինքնախարազանմամբ զբաղվեն կամ ապաշխարանքի նամակներ գրեն», - ընդգծել է ադրբեջանցի իրավապաշտպանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG