Մատչելիության հղումներ

Գործազրկության նպաստին փոխարինող ծրագրերը դեռևս չեն իրականացվում


Armenia - an image for job seekers

Armenia - an image for job seekers

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարության Զբաղվածության պետական գործակալության պետ Արտակ Մանգասարյանը «Ազատություն» ռադիրոկայանի հետ զրույցում նշում է, որ ուշացման պատճառը օրենքի կիրարկումն ապահովող իրավական ակտերի ընդունման ձգձգումն էր, քանի որ դրանք կառավարությունը հաստատել է միայն ապրիլին:

«Ուշացվել է նաև դրանց հրապարակումը: դա տեղի է ունեցել ընդամենը մի քանի օր առաջ՝ հունիսի 4-ին: Ուստի շահառուները տարբեր ծրագրերից կարող են օգտվել հունիսի 14 ից հետո միայն», - ասում է Մանգասարյանը:

Հովսեփ Տասչյանը արդեն 3 տարի է որպես գործազուրկ գրանցված է Զբաղվածության պետական գործակալությունում, սակայն այդ ողջ ընթացքում չի կարողացել լուծել զբաղվածության հարցը: Տասչյանն ասում է, որ եթե նախկինում կարողանում էր գործազրկության նպաստով գոնե նվազագույն չափով հոգալ տարբեր գործատուների մոտ գնալու ճանապարհածախսը, ապա այժմ դրանից էլ է զրկվել: Համաձայն է ցանկացած աշխատանք կատարել, և հունվարից ի վեր սպասում է այն ծրագրերին, որոնք, ինչպես խոստացվել էր, պետք է ներդրվեին գործազրկության վերացված նպաստի փոխարեն:

«Եթե պետք լինի գնամ սովորոմ, որ աշխատանք գտնեմ, բայց չկա», - նշում է տղամարդը:

Զբաղվածության գործակալության պետը տեղեկացնում է, որ օրենքով նախատեսված ծրագերը բազմազան են, ամսական 18 հազար դրամ նպաստի փոխարեն իրենք իրականացնելու են 7200-ից ավելի ակտիվ ծրագրեր։

Մինչդեռ գործազուրկների համար նախընտրելի է նպաստը և ոչ թե ծրագրերը, որոնց մասնակցելու ցանկություն հաճախ չունեն, քանի որ ոմանք ունեն մի քանի բարձրագույն կրթություն, խոհարարի կամ, ասենք, վարսահարդարի դասընթացներն իրենց չեն հետաքրքրում:

Մարիաննա Չալիկյանն ասում է, որ «Զբաղվածության մասին» օրենքի անգործության պատճառով գործազրկության նպաստին փոխարինելու եկած պետական ծրագրերից բացի, կյանքի չեն կոչվում նաև միջազգային կազմակերպությունների՝ ոլորտին առնչվող ծրագրերը: Օրինակ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը չի կարողանում հաշմանդամների համար ստեղծել մի քանի սոցիալական ձեռնարկություններ, որտեղ կարող էին դեռ հունվարից աշխատել մի քանի տասնյակ հաշմանդամներ:

6,5 ամսվա ուշացումը, ըստ նրա, վկայում է մեկ բանի մասին․ - «Դրա հաշվին տնտեսում են այդ գումարները, որովհետև մի բան է մեկ տարվա ընթացքում գումար ծախսելը, մեկ այլ` կես տարվա ընթացքում: Կարծում եմ, որ բավականաչափ տնտեսում կլինի պետության համար, բայց այդպես չի լուծվի գործազրկության հարցը»:
XS
SM
MD
LG