Մատչելիության հղումներ

Վրաց - ամերիկյան զորավարժություն Թբիլիսիի մերձակայքում


Վրաստան - Վրաց - ամերիկյան զորավարժություններ Վազիանիի ռազմակայանում, արխիվ
Վրաստան - Վրաց - ամերիկյան զորավարժություններ Վազիանիի ռազմակայանում, արխիվ
Թբիլիսիի մերձակայքում այսօր մեկնարկել են համատեղ վրաց - ամերիկյան զորավարժությունները, որոնց մասնակցում են ամերիկացի 350 ծովային հետևակայիններ և շուրջ 600 վրաց զինծառայողներ:

«Զորավարժությունների նպատակը երկու պետությունների զինված ուժերի միջև համագործակցության խորացումն է, ինչպես նաև խաղաղապահ գործողությունների ընթացքում փոխադարձ աջակցությանն ուղղված քայլերի համակարգումը», - նշված է Վրաստանի պաշտպանության նախարարության հայտարարությունում:

Զորավարժություններին մասնակցում են նաև Թուրքիայի և Ֆրանսիայի զինված ուժերի ներկայացուցիչները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG