Մատչելիության հղումներ

Սարգսյանը շնորհավորել է Եղիսաբեթ թագուհուն, Քեմերոնին, այցելել ՄԹ դեսպանատուն


Հայաստանի նախագահի և Միացյալ Թագավորության դեսպանի հանդիպումը, 9-ը հունիսի, 2014թ․

Հայաստանի նախագահի և Միացյալ Թագավորության դեսպանի հանդիպումը, 9-ը հունիսի, 2014թ․

Նախագահ Սերժ Սարգսյանը Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության ազգային տոնի՝ Եղիսաբեթ երկրորդ թագուհու ծննդյան պաշտոնական օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Եղիսաբեթ թագուհուն և Միացյալ Թագավորության վարչապետ Դեյվիդ Քեմերոնին:

Նախագահը տոնի առթիվ բարեմաղթանքներ է հղել թագուհուն, արքայական ընտանիքին ու բրիտանացի ժողովրդին և վստահություն հայտնել, որ բնականոն կերպով զարգացող հայ - բրիտանական հարաբերությունները կշարունակեն ընդլայնվել և խորանալ՝ ի նպաստ երկու ժողովուրդների բարօրության:

Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ Դեյվիդ Քեմերոնին ուղղված շնորհավորական ուղերձում Սերժ Սարգսյանը համոզվածություն է հայտնել, որ համատեղ ջանքերով հնարավոր կլինի նպաստել Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև առկա բարեկամական հարաբերությունների ամրապնդմանը՝ նոր հեռանկարներ ստեղծելով փոխշահավետ համագործակցության հետագա զարգացման համար ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով: Նախագահն իր շնորհավորական ուղերձում բարգավաճում և շարունակական առաջընթաց է մաղթել Միացյալ Թագավորությանը:

Սերժ Սարգսյանը Մեծ Բրիտանիայի ազգային տոնի կապակցությամբ այսօր նաև այցելել է Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպանատուն, շնորհավորել դեսպան Քեթրին Ջեյն Լիչին, դեսպանատան աշխատակիցներին: Նախագահը բարեմաղթանքներ է հղել ամբողջ անձնակազմին, հաջողություններ մաղթել նրանց՝ հայ - բրիտանական հարաբերությունների ամրապնդման և զարգացման ամենօրյա գործունեության մեջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG