Մատչելիության հղումներ

Սան Պաուլոյում շարունակվում է մետրոյի աշխատողների գործադուլը


Բրազիլիայի ամենամեծ՝ Սան Պաուլո քաղաքում շարունակվում է մետրոպոլիտենի աշխատակիցների գործադուլը, որը սկսվել է անցած հինգշաբթի օրը։

Գործադուլի պատճառով 11 միլիոն բնակիչ ունեցող քաղաքում անտանելի խցանումներ են։

Բողոքի ակցիաների պատճառը երկրի բնակիչների դժգոհությունն է այս տարի ֆուտբոլի աշխարհի առաջնությունը հյուրընկալելու համար Բրազիլիայի 14 միլիարդ դոլարի ծախսերի հետ կապված, աշխատողները միաժամանակ պահանջում են բարձրացնել իրենց աշխատավարձը 12 տոկոսով։

Սան Պաուլոյի դատարանի վճռի համաձայն՝ աշխատավորական միությունները խախտել են գործադուլի կանոնները՝ չապահովելով մետրոյի նվազագույն անխափան աշխատանքը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG